Ախթալայում անպարտաճանաչ հարկատուներից հարկերը կգանձեն դատարանի միջոցով
2014 թ. Լոռու մարզի Ախթալա քաղաքում սեփական եկամուտների հավաքագրման պլանը շուրջ 7 մլն դրամ է եղել, փաստացի կատարողականը կազմել է 79 տոկոս: Արդյունքը գոհացնող չէ և քաղաքապետարանում պատրաստվում են անպարտաճանաչ հարկատուներից հարկերը գանձել դատարանի միջոցով:
Դեռևս նախորդ տարվանից սկսվել է Ախթալայի նախկին պահածոների գործարանի մասնաշենքի վերականգնումը, որը ծառայելու է որպես ալրաղաց: Այժմ շինարարությունում ընդգրկված է և ժամանակավոր աշխատանք ունի 30 ախթալեցի:
Այս մասին ասված է Ախթալայի քաղաքապետի հաշվետվության մեջ: