211652_close_icon
views-count1722 դիտում article-date 15:02 04-03-2015

ԵՄ-ն և ԱՄՆ-ն պատրաստ են Ռուսաստանի դեմ կիրառել նոր պատժամիջոցներ

ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման և Եվրոպայի խորհրդի նախագահները պայմանավորվել են ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն այն դեպքում, եթե Մինսկյան համաձայնությունները Ուկրաինայի արևելքում չիրականացվեն և ռուսամետ անջատողականները սկսեն հարձակումը: Սպիտակ Տան հայտարարության մեջ ասվում է, որ ղեկավարները հույս են հայտնել, որ Մինսկյան համաձայնությունները հաջողությամբ և ամբողջությամբ կիրականացվեն, և պայմանավորվել են, որ արդեն գոյություն ունեցող պատժամիջոցների մեղմացումը կախված կլինի հենց այդ համաձայնությունների կատարումից: Հեռակոնֆերանսի ընթացքում պատժամիջոցների հարցով հաձայնության են եկել Իտալիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բրիտանիայի և Գերմանիայի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի երկրների ղեկավարները: Առաջարկվել է քննարկել նաև ռուսամետ ուժերի ակտիվացման դեպքում Ուկրաինային սպառազինություն տրամադրելու հարցը:

Նմանատիպ նյութեր