211652_close_icon
views-count2739 դիտում article-date 14:55 05-03-2015

Էրդողանի սնունդը ստուգվում է հատուկ լաբորատորիայում. The New York Times

Ամերիկյան The New York Times պարբերականը գրում է. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ուտում, մինչև ուտելիքը հատուկ զննում չանցնի լաբորատորիայում»: Էրդողանի անձնական բժիշկ Սևդեթ Էրդոլի խոսքով՝ Անկարայում գտնվող նախագահական նստավայրում կառուցվել է լաբորատորիա, որտեղ Էրդողանին ու նրա ընտանիքի անդաներին տրվելիք ողջ սննդի մեջ կստուգվի ռադիոակտիվ նյութերի, թույնի և վտանգավոր բակտերիաների առկայությունը: «Մենք գիտենք, որ ներկայիս աշխարհում մարդկանց սպանում են ոչ ուղիղ կերպով, այլ գաղտնի թունավորում են նրանց սնունդը»,-ասել է Էրդոլը և հավելել, որ նշված լաբորատորիայում սննդի ստուգման գործընթացը, բացի իրենից, հսկվում է ևս 5 բժիշկների կողմից:

Նմանատիպ նյութեր