211652_close_icon
views-count39345 դիտում article-date 14:48 05-03-2015

Վազգեն Սարգսյանի հետ շատ էինք երգում «Ամպի տակից ջուր է գալիս»-ը, «Պառավ յարս»-ը, «Սեւ, սեւ աչեր»-ը ու էլի շատ երգեր. գեներալ Սեյրան Սարոյանը՝ Սպարապետի հետ անցկացրած քեֆերի մասին և ավելին

Վերջին անգամ, երբ Վազգեն Սարգսյանին տեսա, նրան նոր էին վարչապետ նշանակել: Նրանից հեռու էի կանգնած: Տեսավ ու մոտեցավ ինձ: Ասաց՝ արա՛, ինձ են պաշտոն տվել, դո՞ւ ես զարգացել, ինչի՞ չես մոտենում: Գրկեց ու ասաց, որ շատ է կարոտել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեներալ, ԱԺ պատգամավոր, Վազգեն Սարգսյանի ընկեր Սեյրան Սարոյանը: Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ. [b]-Պարոն Սարոյան, Վազգեն Սարգսյանը այսօր դարձավ 56 տարեկան: Կցանկանայի, որպեսզի ներկայացնեիք Սպարապետ Վազգեն Սարգսյանին, բայց ոչ թե որպես պատերազմ անցած մարդու կամ քաղաքական գործչի, այլ որպես ընկեր: Ինչպիսի՞ն էր նա:[/b] -Վազգենը շա՜տ մեծ հայ էր եւ իր տեսակի մեջ անփոխարինելի ընկեր: Բացառիկ տեսակ էր: Ի՞նչ խստության մասին է խոսքը: Ընկերական շրջապատում ընկերության ոգին էր: Շատ լավ երգում էր, հումորներ անում: Սիրում էր հիշողություններով կիսվել ու լսել, երբ կիսվում էինք հիշողություններով: Սիրում էր, էլի, որ ընկերներով հավաքվեինք` հիշեինք ու հիշողությունների գիրկը ընկնեինք: [b]-Ասացիք, որ սիրում էր երգել: Ո՞ր երգերն էիք երգում, «ուռա»-ից բացի: [/b] -«Ամպի տակից ջուր է գալիս»: Այդ երգն էինք հաճախ երգում: «Պառավ յարս», «Սեւ, սեւ աչքեր»-ը: Շատ երգեր կային, որ միասին երգում էինք: Մեր քեֆերն ուրիշ էին: [b]-Նա ինչո՞վ էր առանձնանում մյուս ընկերներից: [/b] -Իր մոտ մի հատկություն կար, որ բոլորիս կարողանում էր հավաքել իրար գլխի: Ու դա բոլորին տրված չէ, է՜: Բայց իր մոտ դա փայլուն էր ստացվում: Նա բոլորին զգում էր եւ կարողանում էր ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հավաքել: [b]-Կհիշե՞ք ձեր վերջին հանդիպումը նրա հետ: Ի՞նչն է տպավորվել այդ օրից: [/b] -Վահան Զատիկյանի թաղման օրն էր: Ես նրանից հեռու էի կանգնած: Դե, ինքը նախարարների հետ կանգնած էր: Տեսավ ու մոտեցավ ինձ: Ասաց՝ արա՛, ինձ են պաշտոն տվել, դո՞ւ ես զարգացել: Ասացի՝ առաջ նեղն էիր, մենք էինք հետդ կանգնած, հիմա վարչապետ մարդ ես, լիքը նախարարներ ունես: Գրկեց ու ասաց, որ շատ է կարոտել: Եվ իրիկունը կանչեց դաչա եւ շատ լավ օր անցկացրեցինք: [b]-Այսինքն՝ նա այն տեսակն էր, որ պաշտոնի բարձրացման դեպքում ոչ թե մոռանում էր ընկերներին, այլ ինքն էր հիշում նրանց: [/b] -Հա, բացառիկ տեսակ էր: Ես սուբորդինացիա էի պահում: Բայց նաեւ հասկացա, որ դա նրա դեպքում տեղին չէր, քանի որ Վազգենը իսկական ընկեր էր, ով բացառիկ էր թե՛ իր մարդկային տեսակով, թե՛ որպես զավակ, որպես սպարապետ և քաղաքական գործիչ և թե որպես ընկեր: [b]-Պարոն Սարոյան, շնորհակալ եմ գեղեցիկ հիշողություններով կիսվելու համար: [/b] -Ես էլ եմ շնորհակալ, որ դրանք նորից հիշեցրիք: Զրուցեց [b]ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]

Նմանատիպ նյութեր