Թուրքիան հայտնել է իրաքցի զինվորականներին մարզելու պատրաստակամության մասին
Թուրքիան առաջարկել է մարզել իրաքյան բանակի զինվորականներին: Այս մասին Բաղդադ կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:
«Մենք իրաքյան իշխանություններին առաջարկել ենք մարզել իրենց բանակի զինվորականներին»,-ասել է Յըլմազը:
Վերջինիս խոսքով՝ Իրաքում կայունության առկայությունը նշանակում է կայունություն նաև Թուրքիայի համար: Բացի այդ, Թուրքիան և Իրաքը համատեղ ռազմատեխնիկական հանձնաժողով ստեղծելու համաձայնագիր են ստորագրել:Հանձնաժողովւ զբաղվելու է իրաքյան բանակի կարիքներն արագ և առավելագույն կերպով բավարարելու հարցերով: