211652_close_icon
views-count1386 դիտում article-date 12:39 06-03-2015

Ռամզան Կադիրովը բացել է իր պաշտոնական էջը «Вконтакте»-ում

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտնել է, որ արդեն գրանցվել է «Вконтакте» սոցիալական ցանցում: «Ես նամակներ եմ ստանում խնդրանքով՝ բացել իմ անձնական էջը ռուսական այդ սոցցանցում: Շատերը չեն օգտվում Instagram-ից, բայց նրանք շփվելու ցանկություն են ունենում ինձ հետ: Այդ որոշումը ես արդեն կայացրել եմ: Էջն արդեն գրանցված է: Դրան ես լրջորեն ուշադրություն եմ դարձնելու: Սա նաև ռուսական սոցցանցերին աջակցություն ցուցաբերելու առիթ է: Կաշխատեմ կարդալ ձեր բոլոր մեկնաբանությունները: Շատերին պատասխանում եմ, բայց առանց ուշադրության ոչ մի բառ չի մնա»,- Instagram-ում գրել է Ռ. Կադիրովը:

Նմանատիպ նյութեր