211652_close_icon

ԻՊ-ի զինյալների կողմից մշակութային հուշարձանների ոչնչացումը ռազմական հանցագործություն է. Պան Գի Մուն

views-count1758 դիտում article-date 22:58 07-03-2015
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան ԳիՄունը դատապարտել է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից Իրաքում գտնվող հին ասորական Նեմրութ քաղաքի փլատակների ոչնչացումը՝ անվանելով դրանք ռազմական հանցագործություն: ՄԱԿ-ի մամլո ծառայությունից հայտնել են. «Գլխավոր քարտուղարն ամենավճռական կերպով դատապարտում է շարունակվող ահաբեկչական գործողություններն ու ԻՊ-ի կողմից միջազգային իրավունքի խախտումը, այդ թվում Իրաքում մշակութային ժառանգության ոչնչացումն, ինչը վկայում է մի քանի օր առաջ Նեմրութի հնագիտական հուշարձանների վրա հարձակումը: Մեր համընդհանուր մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը ռազմական հանցագործություն է և ոտնձգություն՝ ողջ մարդկության նկատմամբ»:

Նմանատիպ նյութեր