1545 դիտում
12:46 08-03-2015
Իրականում դա անում եք դու՛ք, սիրելի՛ կանայք. նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կանանց տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.
«Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:
Մեր երկրում պետական քաղաքականության և հասարակական հարաբերությունների զարգացման շնորհիվ հետևողականորեն ընդլայնվում են կանանց հնարավորությունները: Մենք բարձրացնում ենք կանանց ընդգրկվածության աստիճանը մեր պետական, քաղաքական, տնտեսական կյանքի բոլոր ասպարեզներում: Իրականում դա անում եք դու՛ք, սիրելի՛ կանայք՝ արձանագրելով հաջողություններ մասնագիտական ամենատարբեր ոլորտներում, դրսևորելով բարձր պրոֆեսիոնալիզմ, բարեխղճություն և մեծ եռանդ:
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և երջանկություն: Թո՛ղ ձեր ընտանեկան հարկերի տակ միշտ իշխեն սերն ու ջերմությունը, և թո՛ղ միշտ լինեք սիրված ու գնահատված»:
Նմանատիպ նյութեր
1652 դիտում
21:20 15-04-2016
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին՝ կառույցի 110-րդ տարեդարձի առթիվ
5667 դիտում
10:29 13-05-2016
Դու լավ չես երգում, կոկիկ չես գրում, դու փնթի ես, դու ծույլ ես. «Առավոտ»
Այս բաժնից
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»