211652_close_icon
views-count2355 դիտում article-date 09:27 09-03-2015

ԱՄՆ-ն և Իսրայելը չեն կարողանում համաձայնության գալ Իրանի հարցում

Իսրայելի և ԱՄՆ-ի իշխանությունները այդպես էլ չկարողացան ընդհանուր հայտարարի գալ Իրանի միջուկային խնդրի հարցում: Այդ մասին նախօրեին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Ես չեմ հավատում տոտալիտար երկրներում հուսալի տեսչական ստուգումներին: Դրանք չեն աշխատել Հյուսիսային Կորեայում,չեն աշխատի և Իրանում: Տեսուչները ընդամենը հորինվածք են»,-ասել է Իսրայելի վարչապետը: Նեթանյահուն համոզված է, որ չնայած բանակցություններին, Իրանը շարունակում է մշակել միջցամաքային բալիստիկ հրթիռներ: Նրա խոսքով՝ Իսրայելը և ԱՄՆ-ն մեկ նպատակ հետապնդում, այն է՝ թույլ չտալ, ոչ Իրանը միջուկային զենք ստեղծի, այնուամենայնիվ, տարակարծություններ ունեն այն կանխարգելելու հարցում:

Նմանատիպ նյութեր