211652_close_icon
views-count7861 դիտում article-date 11:54 09-03-2015

Արագածոտնի «մեծն» մարզպետը ժամանակ չունի Մեծ Զորավարի պատառոտված ու բզկտված պաստառը կարգի բերելու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 25-ին հանրապետությունում մեծ շուքով նշվեց Զորավար Անդրանիկի 150-ամյակը: Հնչեցին բազմաթիվ բարեմաղթանքներ, մեծ թվով պաշտոնյաներ հայտարարեցին, որ իրենք բարձր են գնահատում մեծ Զորավարի գործունեությունը և պատրաստ են սերնդեսերունդ փոխանցել նրա պատգամները: Այդ պաշտոնյաներից էր նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ում գլխավորությամբ մարզում անցկացվել են միջոցառումներ սիրված Զորավարի ծննդյան օրվա առթիվ: Երեկ՝ մարտի՝ 8-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի տարածքում, լուսանկարների շարք է արել, որոնցում երևում է, թե ինչպես է քրքրվել ու պատառոտվել մեծ ու սիրված Զորավարի մեծադիր պաստառը, մինչդեռ Արագածոտնի «մեծն» մարզպետը երևի ժամանակ չունի զբաղվելու մեծ ու արժեքավոր մարդկանց գործերով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր