2151 դիտում
15:27 09-03-2015
Մարզային 14 հեռուստաընկերություններ թվայնացման արդյունքում հնարավոր է՝ կանգնեն փակման եզրին
Թվայնացման արդյունքում 14 մարզային հեռուստաընկերություններ կկանգնեն փակման եզրին: Այս մասին այսօր լրագրողներին հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ մարզային հեուստաընկերություններն իրենք են մեղավոր փակման վտանգի առջեւ հայտնվելու համար։
«Հեռուստաընկերությունները պետք է շուտ մտածեին և բարձրաձայնեին այդ հարցը»,- նշեց Աշոտ Մելիքյանը: Նրա խոսքով՝ թվայնացման գործընթացը 3 բաղադրիչ ունի` տեխնիկական, օրենսդրական և սոցիալական: Տեխնիկական գործընթացը բավականին հաջող է ընթանում, սակայն կան խնդիրներ, որոնք հրատապ են և մնում են չլուծված:
«Այսօր լուծված չէ նաեւ անապահով խավին անվճար ապակոդավորող սարքերի տրամադրման հարցը: Ըստ հայեցակարգի` 150 հազար անապահով ընտանիք անվճար պետք է ստանային այդ ապակոդավորող սարքերը, որոնց գինն սկսվում է 8 հազար դրամից: Սակայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեր նամակին պատասխանել է, որ 130 հազար անապահով ընտանիք է գրանցված անվճար ապակոդավորող սարքեր ստանալու համար: Այսինքն այս թվերը նույնպես հարկավոր է հստակեցնել»,-ասաց նա:
Նմանատիպ նյութեր
3163 դիտում
14:16 29-09-2016
Թուրքիայում մեկ տասնյակից ավելի հեռուստաընկերություններ են փակվել
51338 դիտում
23:02 18-06-2018
Որոշ հեռուստաընկերություններ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
982 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
700 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1060 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»