211652_close_icon
views-count4849 դիտում article-date 15:54 09-03-2015

Երեւանում շտապօգնության սանիտարը մահացած կնոջ դիակի վրայից գողացել է նրա ոսկեղենը

53-ամյա Ռուզաննա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով՝ Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունում, որպես ֆիլդշերական բրիգադայի սանիտար՝ ահազանգ ստանալով այն մասին, որ Մաշտոցի պողոտայի 51 շ. 36 բնակարանում դիակ կա, Ռ. Կիրակոսյանը շտապօգնության մեքենայի վարորդ Հայկ Վարդանյանի հետ մեկնել է վերը նշված բնակարան: Ապա Սիլվա Պետրոսյանի դիակը պատգարակով տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենայի սրահ, որի ընթացքում էլ Ռ. Կիրակոսյանը Ս. Պետրոսյանի դիակից գաղտնի հափշտակել է զգալի չափի՝ 50.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ զույգ ոսկյա ականջօղը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր