211652_close_icon
views-count1455 դիտում article-date 12:27 10-03-2015

Թուրքիայի հետախուզության ղեկավարը վերանշանակվել է իր պաշտոնում

Թուրքիայի ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցությանը դուր չի եկել, որ խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությունից հրաժարվելուց հետո Թուրքիայի հետախուզության ղեկավար Հական Ֆիդանը վերանշանակվել է նախկին պաշտոնում: Հայտարարության մեջ ասված է, որ Ֆիդանը դրա իրավունքը չուներ, քանի որ այդկերպ կոպտորեն խախտում է բոլոր իրավական նորմերը: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դուր չէր եկել Ֆիդանի հրաժարականի փաստը և ընտրություններին մասնակցելու նրա մտադրությունը, ինչի մասին նա հրապարակավ արտահայտվել էր:

Նմանատիպ նյութեր