211652_close_icon
views-count2009 դիտում article-date 15:37 12-03-2015

Արցախի վարչապետն Արտեմ Ասատրյանի հետ քննարկել է Արցախի սոցիալական համակարգի բարեփոխման մանրամասներ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել երկու հանրապետությունների նախարարությունների միջև առկա արդյունավետ համագործակցության համար: Հանդիպմանը, որին մասնակցում էին նաև ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը և պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են սոցիալական ոլորտին առնչվող տարբեր հարցեր: Մասնավորապես՝ նախանշվել են Արցախում կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու մեխանիզմները: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը վարչապետին ներկայացրել է կենսաթոշակային իրազեկման կենտրոնի կողմից կենսաթոշակառուների մասին անհրաժեշտ տվյալների հավաքագրման ընթացքի, պարտադիր բաղադրիչի կիրառումը երկարաձգելու, բազայի ձևավորման և արցախյան դաշտի հետ այն համապատասխանեցնելու մասին տեղեկություններ: Մտքեր են փոխանակվել Արցախում համակարգի ներդրման առանձնահատկությունների վերաբերյալ՝ պայմանավորվելով շարունակել համապատասխան մոտեցումների մշակման ուղղությամբ իրագործվող աշխատանքները: Քննարկվել են նաև անապահովության գնահատման համակարգի բարեփոխմանը վերաբերող հարցեր: Ա. Ասատրյանը ներկայացրել է ՀՀ-ում այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները և գոհունակություն հայտնել, որ Արցախում ևս իրագործվում են համապատասխան բարեփոխումները: Վարչապետը կարևորել է սոցիալական աջակցության համակարգի բարելավումը՝ դրա հիմքում դրվող անապահովության գնահատման նոր համակարգը համարելով առավել արդարացի և արդյունավետ: Ա. Հարությունյանի խոսքով՝ կարիքի վրա հիմնված սոցիալական աջակցությունը թույլ է տալու ավելի թիրախային մոտեցում ցուցաբերել սոցիալապես խոցելի քաղաքացիների հանդեպ:

Նմանատիպ նյութեր