211652_close_icon
views-count29104 դիտում article-date 17:02 12-03-2015

Խոշոր ավտովթար Առինջի կամարի մոտ. բախվել են BMW-ն ու Opel-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան–Սևան ավտոճանապարհի Առինջի կամրջի մոտ: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:40-ի սահմաններում նշված հատվածում բախվել են 37-ամյա Սիլվա Աբգարյանի վարած BMW մակնիշի 33 VՏ 034 համարանիշի և 66-ամյա Մարատ Չերքեզյանի վարած Opel Astra մակնիշի 30 ՍN 500 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևաքնով Opel-ը գլխիվայր շրջվել է և մինչ շրջվելը՝ հարվածել է Առինջի կամրջի մոտ ծաղիկների առևտրով զբաղվողների տաղավարներին: Բարեբախտաբար, տաղավարների աշխատող մարդիկ չեն տուժել , ինչից հետո Opel-ի վարորդին՝ գլխվայր շրջված ավտոեմեքենայից դուրս են բերել և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ BMW-ի կին վարորդի համար ժամանած մի քանի երիտասարդներ ասում էին, որ նա աշխատում է ՀՀ ՊՆ համակարգում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր խոստացել են, թե ծաղկավաճառների վնասը փոխհատուցելու են, չնայած ծաղկավաճառները թերահավատ են, որ ԱՊՊԱ-ն կփոխհատուցի: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր