9165 դիտում
14:29 13-03-2015
Սեփականատերերը պնդում են, որ հարևանը ապօրինաբար զավթել է իրենց տան տարածքը, իսկ պատկան մարմինները 6 տարի է՝ «սայլը տեղից չեն շարժում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն տևական ժամանակ է, Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 7-րդ փողոցի 28 և 30 տների 2մ 53 սմ տարածքի վերաբերյալ (2008-2014թ) գոյություն ունի վիճելի հարց, որը ոչ մի կերպ չի լուծվում բոլոր ՀՀ բոլոր դատական ատյաններով և պատկան մարմինների կողմից: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթաշեն վարչական շրջանի 7-րդ փողոցի 28 տան սեփականատերեր Խոպերիա Սվետլանայի և Լիբիկ Մարինայի լիազորված անձ Հասմիկ Թադևոսյանը:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը գործի վերաբերյալ 28 տան սեփականատերերի բողոքը վստահված անձ Հ. Թադևոսյանի միջոցով ներկայացնում է ստորև.
«Երեկ՝ մարտի 12-ին, պատճառաբանելով Աջափնյակ և Դավիթաշեն առաջին ատյանի դատարանի դատավոր Անի Մխիթարյանի անօրինական որոշման հիման վրա կայացրած վճիռը՝ (դատավորի վճիռի մեջ գրված է պատը շարունակել մինչև դրսի դուռը, դուրսը, պարզվում է, որ դուռ ունի), Դ.Ա.Հ.Կ.-ի աշխատողների մասնակցությամբ Զարզանդ Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև թաղապետարանի շին.բաժնի աշխատակիցների, քաղաքապետարանի թեժ գծի (108) ներկայացուցիչների, ՄԻՊ գրասենյակի աշխատակցի ներկայությամբ համար 30 տան սեփականատեր Սմբատ Մինասյանի եղբայր և վստահված անձ Լաերտ Մինասյանը «թայլա-բազարի» բանվորների ուժերով, թելով և մետրով, առանց շին.թույլտվության (առանց լազերային նշահարման ակտի), 21-րդ դարում իր որոշմամբ զավթում է 1մ տարածք մի շինության օգտին, որը բնության մեջ գոյություն չունի, քանի որ չունի պետական գրանցում:
Նախկին մեկ հարկանի տան սեփ. վկ. բարձրությունը h= 3,30 , կառուցել է 2 հարկանի տուն ներգրավելով համար 28 տանը սեփականության իրավունքով պատկանող 2մ 40 սմ- ից , որի համար որոշում է կայացրել առաջին ատ. դատ. Ա. Մխիթարյանը, վճիռ ի օգուտ ապօրինի շինության: Պարզվում է, որ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների «արդար» և «գրագետ» դատավորներ՝ Լ. Գրգորյանի, Գ. Մատինյանի, Ն. Տավարացյանի (վերաքննիչ դատարանի դատավոր Ն. Տավարացյանը 16.06.2011թ 2-3264 թիվ քաղ. գործը բեկանել էր, իսկ 17.12.2013 թ. գործը Լ. Գրիգորյանի նախագահությամբ գործով դատավոր հանդես գալով՝ հերքել է իր իսկ բեկանած գործը):
Հարց է ծագում՝ երկու տարին մեկ վերաքննիչ դատարանի դատավորները նույն գործով նույն հարցի շուրջը կայացնում են տարբեր որոշումներ: Դատավորները որոշումները կայացնում են օրենքի՞ հիման վրա, թե՞ իրենց սուբյեկտիվ կարծիքից ելնելով: Նույնիսկ վճռաբեկ դատարանը Ե. Խունդկարյանի նախագահությամբ հաշվի չեն առել երկու հարկանի ապօրինի շինության ոչ մի փաստաթուղթ չունենալու հանգամանքը: Այստեղից եզրակացություն, որ դատարանների դատավորները նույնիսկ չեն ծանոթանում գործերին:
Բոլոր դատական ատյաններում բոլոր դատավորները շրջանցել են դատապաշտպանի միջնորդությունները առ այն, որ գեթ մեկ փաստաթուղթ ներկայացնի համար 30 տան վստահված անձ Լաերտ Մինասյանը, եթե ունի շին. ճարտարապետ. -նախագծային թույլտվության նման մի բան: Դա դեռ քիչ է. պարզվում է նաև՝ ապօրինի շինարարության արդյունքում համար 30 տանտերը զավթել է նաև 20քմ համար 28 տանը պատկանող սեփական հողատարածքից: Ցանկացած փաստաթուղթ, որը ապացուցում է մեր գրած հանգամանքները, 28 տան սեփականատերերը ունեն.
1. կոորդինատային տվյալներ
2. կադաստրի տեղագրական հանույթ, որտեղ սպիտակի վրա սևով նշված է զավթած հողատարածքը
3. ՊՈԱԿ-ի նշահարումը բնության մեջ հողը հատկացման սահմանի ակտը
4. դիմում-բողոքներ և պատասխաններ, Դավիթաշեն համայնքի թաղապետ Ռ. Բաղդասարյանից, քաղաքապետ Տ. Մարգարյանի հանձնարարականով հողի վերահսկողության վարչության պետ՝ Հ. Ասատրյանից, կադաստրի գլխավոր վարչությունից, նաև վերջին և թարմ 17.02.2015 թվի կադաստրի տրված հարցման պատասխանը, որտեղ շեշտվում է մեկ հարկանի և ոչ թե երկու հարկանի սեփ. վկ. համար 30 տան վերաբերյալ:
Այսպիսով , դատական և պատկան մարմինները խախտում են Սահմանադրության 31-րդ հոդվածը, սեփականատերերի բոլոր իրավունքները: Մենք վճռական ենք, պատրաստվում ենք ևս մեկ անգամ ՀՀ դատական ատյաններում պայքարել արդարության համար մինչև վերջ և պայքարել իրավական բոլոր մեխանիզմներով, ընդհուպ մինջև Եվրոդատարան»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9362 դիտում
19:50 07-04-2014
Մինչ պատկան մարմինները խոստանում են «սայլը տեղից առաջ շարժել», գյուղացիները հերթական վթարին են ականատես լինում