211652_close_icon
views-count1573 դիտում article-date 14:53 13-03-2015

Ավետիսյանների գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներն ու փաստաբանները ներկա են գտնվել դատակենսաբանական փորձաքննությանը

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Երեմ Սարգսյանն այսօր ներկա են գտնվել քրեական գործով նշանակված դատակենսաբանական փորձաքննությանը։ Վերջիններս հարցեր են ուղղել փորձագետներին, ստացել պարզաբանումներ, նրանց տեղեկություններ են տրամադրվել կատարվող փորձաքննության մեթոդների, կատարված աշխատանքի ծավալի, օգտագործված տեխնիկական միջոցների և ձեռք բերված արդյունքների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները մարտի 10-ին ներկա են գտնվել նաև քրեական գործով նշանակված դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննությանը։ Քրեական գործով նշանակված փորձաքննությաններին ներկա գտնվելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը, ինչը նախաքննական մարմինը բավարարել էր։ Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ավելի վաղ ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]Գագիկ Շամշյանը հայտնել էր[/url], որ հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովը ներխուժել էր Գյումրիում Ավետիսյանների տուն և դաժանաբար սպանել ընտանիքի 6 անդամներին: Ընտանիքի ամենափոքր անդամը՝ 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանը, ստացած դանակի բազմաթիվ հարվածներից օրեր անց մահացել էր հիվանդանոցում:

Նմանատիպ նյութեր