211652_close_icon
views-count918 դիտում article-date 19:55 13-03-2015

Վայոց ձորում ամփոփվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը

Վայոց ձորում ավարտվեց դպրոցականների 2015 թվականի առարկայական օլիմպիադաների մարզային փուլը: 16 առարկաներից իրենց գիտելիքներն են փորձել տարածքային փուլը հաղթահարած 39 դպրոցի 583 աշակերտներ: ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգի համաձայն մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա, աստղագիտություն առարկաների հայտագրումը կատարվել է օնլայն տարբերակով: Առարկայական հանձնաժողովների կողմից ամփոփվել են մարզային փուլի արդյունքները, ըստ որի՝ 56 աշակերտ վաստակել է դպրոցականների 2015 թվականի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցելու իրավունք: Հանրապետական փուլը կմեկնարկվի մարտի 15-ին:

Նմանատիպ նյութեր