211652_close_icon
views-count1593 դիտում article-date 13:36 16-03-2015

Իրաքում ավերվել է Սադամ Հուսեյնի գերեզմանը

Իրաքյան Տիքրիթ քաղաքի համար «Իսլամական պետության» զինյալների և իրաքյան բանակի զինվորների միջև մղված մարտերի ժամանակ ավերվել է այդ երկրի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի գերեզմանը, հաղորդում է Associated Press-ը: Ամենամեծ հարձակմանը ենթարկվել է Հուսեյնի հայրենի Ուջա գյուղը: ԻՊ գրոհայինները գերեզմանի շուրջը ականներ և այլ պայթուցիկ սարքեր են տեղադրել: Ականատեսները պատմում են, որ մնացել են միայն հենասյուները: Անհետացել են Հուսեյնի լուսանկարները, իսկ դրանց տեղում այժմ կախված են շիաների դրոշները:

Նմանատիպ նյութեր