211652_close_icon
views-count112539 դիտում article-date 16:06 16-03-2015

Ցավոք, բազմաթիվ կյանքեր փրկած երիտասարդ բժշկի կյանքը փրկել չհաջողվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետությունում կան բազմաթիվ բժիշկներ ու բուժաշխատողներ, ովքեր հավատարիմ եմ Հիպոկրատի իրենց երդմանը և իրենց մասնագիտական գործունեության ընթացքում ցուցաբերել և ցուցաբերում են բարձր պրոֆեսիոնալիզմ, որպեսզի ոչ մի հիվանդ ցուցաբերած օգնությունից դժգոհ չմնա: Այդ բժիշկներից էր 28-ամյա Կարապետ Արայիկի Գրիգորյանը, ով 2011 թվականին ավարտել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական համալսարանը և ստացել «Բուժական գործ» մասնագիտության բժշկի որակավորում: 2011-12 թթ-երին նույն համալսարանում նա մասնագիտացել էր որպես ֆտիզիատոր: 2012 թվականից աշխատել էր Արարատի մարզի «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ի շտապ օգնության բաժանմունքում՝ որպես հերթապահ բժիշկ: Անցյալ տարի, հաշվի առնելով նրա մարդկային և մասնագիտական որակները, նա նշանակվել էր նշված շտապ օգնությունում որպես բաժանմունքի վարիչ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Արարատի մարզի մեծ թվով բնակիչներ ասում էին. «Աշխատանքային այդ կարճ ժամանակահատվածում նա իրեն դրսևորել էր որպես բարեխիղճ, պատասխանատու, հիվանդին նեցուկ կանգնող, եռանդուն աշխատող: Նրա ղեկավարությամբ շտապ օգնության ծառայությունում զգալիորեն բարելավվեցին այդ պատասխանատու օղակի ցուցանիշները: Էլ չենք ասում, որ բարձրացավ բաժանմունքի աշխատանքային կարգապահությոնը և բնակչության սպասարկման որակը: Նրան սիրում, հարգում և ընդունում էին ոչ միայն իր աշխատանքային ընկերները, այլ նաև մարզի բնակչությունը»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սիրված բժիշկն ամուսնացած էր, ուներ 1 տարեկան որդի և այս տարի սպասում էին իրենց 2-րդ զավակին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ աշխատանքային գործի բերումով բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, երբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարների, հրդեհների, վրաերթերի և այլ արտակագ դեպքերի ժամանակ դեպքի վայր ժամանած բուժանձնակազմը Կարապետ Գրիգորյանի գլխավորությամբ ինչպես են օպերատիվորեն տեղում անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել վիրավորներին, որոնց ճիշտ աշխատանքի արդյունքում մահացության ցուցանիշը նվազել է: Ցավոք, մարտի 14-ին կրկին իր մասնագիտական պարտքը կատարելու ժամանակ ողբերգական ավտովթարը խլեց ազգաբնակչության կողմից սիրված ու հարգված բժշկի կյանքը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ցավակցական խոսքը Կ. Գրիգորյանի անժամանակ մահվան կապակցությամբ. «Խոր ցավով տեղեկացա Արտաշատ ԲԿ-ի շտապօգնության բաժնի վարիչ Կարապետ Արայիկի Գրիգորյանի անժամանակ մահվան մասին: Նա այն բժիշկներից էր, ովքեր լրջորեն և ամենայն պատասխանատվությամբ են մոտենում բժշկի աշխատանքին՝ հավատարմորեն և մեծագույն սիրով կրելով Հիպոկրատի երդումը: Արարատի մարզպետարանի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում և վշտակցում Կարապետ Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին և բարեկամներին: Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյան»: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/14/46208/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մարտի 14-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի Բերդիկ գյուղի վարչական տարածքում բախվել էին «Գազել» մակնիշի 15 US 247 համարանիշի և Ford Transit մակնիշի 339 UL 25 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Ford Transit-ը, որը հաշվառված է Արտաշատի հիվանդանոցի հաշվեկշռում, կողաշրջվել էր: Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայի մեջ գտնվող շտապօգնության բաժնի վարիչը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարի հետևանքով 5 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Սասուն Սարգսյանի, վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի վայր էր ժամանել նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր