Հերմինե Նաղդալյանի եկամուտները՝ ըստ 2014թ-ի հայտարարագրի. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եկամուտների և գույքի՝ 2014թ-ի հայտարարագրի համաձայն՝ անցած տարի նրա եկամուտները կազմել են 347 միլիոն 724 հազար դրամ, որից աշխատավարձը 6 միլիոն 280 հազար դրամն է: 189 միլիոն 444 հազար դրամը Նաղդալյանը հայտարարագրել է որպես ստացված շահաբաժին, իսկ 152 միլիոնը՝ ստացված փոխառություն: Բացի այդ՝ 2014-ին Նաղդալյանը 96 միլիոն դրամի փոխառություն է տվել, որը նույն տարում էլ վերադարձվել է: Ի դեպ, տարեկան հայտարարագրում չի նշվում պաշտոնյայի անշարժ գույքը: Հերմինե Նաղդալյանը, որպես նորընտիր Աժ պատգամավոր, ներկայացրած հայտարարագրում նշել է հինգ հողամաս, երկու շենք-շինություն և երկու բնակարան:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։