1523 դիտում
17:25 17-03-2015
Գերեզմանատան մոտ հայտնաբերեցին նռնակ, 83 փամփուշտ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի պահունակ և 3 ծխագլանակ
Մարտի 14-ին, ժամը 13.45-ին, Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի զինամթերք է թողնում Շահումյանի գերեզմանատանը:
Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող գերեզմանատան հարևանությամբ հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ, տարբեր տրամաչափի 83 փամփուշտ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի պահունակ և 3 ծխագլանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1186 դիտում
15:06 23-05-2015
Ներկայացրել է ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 20 փամփուշտով, «Ֆ-1» տիպի նռնակ, ծխագլանակ և 220 փամփուշտ
1770 դիտում
18:44 20-03-2015
Ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերեցին ծխագլանակ, նռնակի պայթուցիչ և 110 փամփուշտ
Այս բաժնից
658 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին