1267 դիտում
10:45 18-03-2015
Սիրիայի Ժողովրդական ժողովում 1 րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակը
Մարտի 17-ին Սիրիայի Ժողովրդական ժողովը հատուկ նիստ նվիրեց` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Նիստը բացեց Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամը: Իր խոսքում նա նշեց. «Եկող օրերը համընկնում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որը օսմանցիների կողմից իրականացվեց բարեկամ հայ ժողովրդի նկատմամբ: Այս կապակցությամբ մենք մեր բացարձակ համերաշխությունն ենք հայտնում բարեկամ հայ ժողովրդին, ինչպես նաև սիրիահայ մեր հայրենակիցներին, որոնք 100 տարի առաջ Օսմանյան իշխանությունների կողմից ենթարկվեցին զարհուրելի ցեղասպանության: Այսօր վերհիշում ենք պատմության արձանագրած ամենասարսափելի և ցավալի մի հիշատակ: Մենք միջազգային հանրությանը և աշխարհի բոլոր ժողովուրդներին կոչ ենք անում կանգնել կողք-կողքի՝ մարդասպանների, դահիճների և ահաբեկչության դեմ հանդիման, որոնք սպառնում են Միջին Արևելքին, որպեսզի կանխենք մարդկության, քաղաքակրթության և պատմության նկատմամբ այլ ոճրագործություններ»:
Այնուհետև Ջիհադ ալ-Լահամը Ժողովրդական ժողովի պատգամավորներին հրավիրեց հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության ավելի քան մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Նիստի ընթացքում ելույթ ունեցան տարբեր խմբակցությունների ավելի քան 20 պատգամավորներ և մշտական հանձնախմբերի նախագահներ, որոնք խստորեն դատապարտեցին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրագործված այդ ծանր հանցագործությունը` միաժամանակ դիմելով միջազգային հանրությանը` դատապարտել 20-րդ դարում մարդկության դեմ իրագործված առաջին ցեղասպանությունը:
Նմանատիպ նյութեր
1353 դիտում
13:15 04-07-2015
Մեծ Բրիտանիայում մեկ րոպե լռությամբ հարգել են Թունիսի ահաբեկչության զոհերի հիշատակը
1690 դիտում
16:35 16-11-2015
Ֆրանսիայում 1 րոպե լռությամբ հարգել են փարիզյան ահաբեկչությունների զոհերի հիշատակը. տեսանյութ
1522 դիտում
13:40 11-09-2021
ԱՄՆ դեսպանն ու աշխատակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են 20 տարի առաջ տեղի ունեցած հարձակման զոհերի հիշատակը
Այս բաժնից
448 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
472 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1084 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN