211652_close_icon
views-count966 դիտում article-date 13:21 19-03-2015

Ռուսաստանը կոնֆլիկտ չի փնտրում, սակայն ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն պետք է փոխեն իրենց վերաբերմունքը. Անատոլի Անտոնով

Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հետ հակամարտություն չի փնտրում, սակայն հարաբերությունները լավացնելու համար դաշինքը պետք է փոխի իր վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ, հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը: այս մասիմն հաղորդում է Ria Novosti-ն: «Կցանկանայի հատուկ ընդգծել, որ մենք ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ հակամարտություն չենք փնտրում, սակայն նրանք պետք է փոխեն իրենց վերաբերմունքը: Մոսկվան չի որոշել սառեցնել հարաբերությունները և ռազմական համագործակցությունը Վաշինգտոնի հետ: Նրանք են ընդունել այդ որոշումը, ինչպես նաև պատժամիջոցները, և մենք դրանք կհաղթահարենք»,-ասել է Անտոնովը: Վերջինս նաև հավելել է, որ Արևմուտքի պատժացուցակի մեջ իր անվան հայտնվելը հերթական անգամ ապացուցում է, որ արևմտյան պետությունները չեն ցանկանում երկխոսություն ծավալել Ռուսաստանի հետ:

Նմանատիպ նյութեր