Եմենում մահապարտները երկու մզկիթ են պայթեցրել. կա 35 զոհ
Եմենի Սանա քաղաքի մզկիթներում երկու պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաընկերությունը:
Ըստ տեղեկությունների՝ ահաբեկչության թիրախ են դարձել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Ալ-Խուշուշ» և «Բադր» մզկիթները: Եմենի Ներքին գործերրի նախարարությունից հայտնել են, որ պայթյունների արդյունքում կան մահացածներ և վիրավորներ: Ըստ նախնական տվյալների՝ երկու պայթյուններն էլ իրականացրել են ահաբեկիչ-մահապարտները: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ «Բադր» մզկիթում տեղի ունեցած պայթյունից 35 մարդ է զոհվել: