211652_close_icon
views-count1924 դիտում article-date 15:02 21-03-2015

Օջալանը քրդական հարցի խաղաղ կարգավորման ծրագիր է ներկայացնելու

Իմրալի կղզում ցմահ ազատարկման մեջ գտնվող քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը պատրաստ է քրդական երկարամյա հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնել Թուրքիայի կառավարությանը, հաղորդում է BBC-ն: Այս տարվա փետրվարի վերջին Օջալանը կոչ արեց իր կողմնակիցներին մասնակցել առաջիկա ամիսներին տեղի ունենալիք զինաթափման վերաբերյալ միջազգային կոնֆերանսին, սակայն Քրդական աշխատավորական կուսակցության անդամները հայտարարեցին, որ զենքը կհանձնեն միայն այն ժամանակ, երբ կստորագրվի խաղաղ համաձայնագիր:

Նմանատիպ նյութեր