211652_close_icon
views-count2177 դիտում article-date 12:33 22-03-2015

Չիլիում մանկապիղծ-հոգեւորականի հանցակիցը եպիսկոպոս է ձեռնադրվել

Չիլիի հարավում բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ կապված հոգեւորականներից մեկի՝ եպիսկոպոս ձեռնադրվելու հետ: Ցուցարարները չեն հաշտվում այն մտքի հետ, որ 1990-ականներին մանկապիղծ-հոգեւորականի հանցանքները պարտակելու մեջ մեղադրված հոգեւորականը եպիսկոպոս է ձեռնադրվել: Օսորնո քաղաքում մոտ 600 ցուցարար հավաքվել է եկեղեցու մոտ՝ բողոքելով Վատիկանի որոշման դեմ: Ակցիայի մասնակիցնրը սեւազգեստ են եղել: Նրանց խոսքով՝ Հուան Բարոսը եկեղեցում ունեցած իր դիրքը չարաշահել է՝ Ֆերնանդո Կարադիմայի գործով քննությունը տապալելու նպատակով: Վերջինիս Վատիկանը մեղավոր էր ճանաչել մանկապղծության մեջ: Բարոս եպիսկոպոսն էլ իր հերթին հերքում է մեղադրանքները:

Նմանատիպ նյութեր