211652_close_icon
views-count883 դիտում article-date 15:13 23-03-2015

Երևանում ընդհանուր առմամբ ստեղծվել է 33 հա մակերեսով 13 զբոսայգի

Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ինֆոգրաֆիկաների տեսքով ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները: Հերթականը 2012-2014թթ. ընթացքում բարեկարգված և նոր ստեղծված զբոսայգիների մակերեսն է: «Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին»,-նշված է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր