211652_close_icon
views-count10570 դիտում article-date 20:30 24-03-2015

Սաուդյան Արաբիայի արքայադուստրը զարմացնում է իր յուրահատուկ ոճով. ֆոտոշարք

Նորաձևության շրջանակներում հայտնի, Սաուդյան Արաբիայի արքայադուստր Դիանա Աբդուլազիզ Ալ Սաուդն ի տարբերություն թագավորության բնակիչների՝ փարաջա կամ հիջաբ չի կրում: Հնարավոր է՝ Նյու Յորքում անցկացրած երկար տարիներն իրենց ազդեցությունն են թողել: Դիանա Աբդուլազիզը թանկարժեք և բացառիկ «D’NA» հագուստի սրահի սեփականատերն է, որտեղ նա որպես դիզայներ ինքնուրույն ընտրում է ներկայացված տեսականին, քանի որ նա հայտնի է ոչ միայն իր ծագումով, այլև նաև իր յուրահատուկ ոճով, իսկ սրահի հաճախորդ կարող են դառնալ միայն նրա հրավերով: Նրա եվրոպական համարձակ կերպարը, որը միավորում է արևելյան ավանդույթներն ու արևմտյան գեղեցկությունը, ոչ բոլորն են հավակնում Սաուդյան Արաբիայում: Արևելյան արքայադուստրը, ով հանդիսանում է սաուդյան արքայազն Աբդուլազիզ բին Նասեր բին Աբդուլազիզ Ալ Սաուդի կինը՝ 3 երեխա ունի, որոնց հետ սիրում է անցկացնել իր ազատ ժամանակը: Ներկայացնում ենք ֆոտոշարքը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր