211652_close_icon
views-count691 դիտում article-date 11:24 25-03-2015

Հրապարակվել է «Հասարակական կազմակերպությունների» մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակը

Նախագիծը լրամշակվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցությամբ: Նախագծով նախատեսվել են մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են ոլորտի կատարելագործմանը, հասարակության քաղաքական համակարգում քաղաքացիական ինստիտուտների դերի բարձրացմանը, դրանց կազմակերպական և ֆունկցիոնալ կարողությունների ամրապնդմանն ու իրացման հնարավորությունների ընդլայնմանը: Այդ նպատակով՝ առաջարկվող նախագծով տրվել է ՀԿ-ների դասակարգման յուրօրինակ մոդել, որը, թեև ուղղակի ազդեցություն չունի գործառութային ասպեկտի վրա, սակայն այն կարող է ապահովել բովանդակային նոր մոտեցում՝ ՀԿ-ների գործունեության կամ դրանց ընկալման նոր մոդելավորմամբ և հիմք հանդիսանալ ինստիտուցիոնալ ամրապնդման, արժեքային վերաիմաստավորման ու զարգացման համար: Տեղեկացնենք, որ նախագծի վերջնական տարբերակը կքննարկվի հասարակական կազմակերպությունների հետ և կուղարկվի ՀՀ կառավարություն:

Նմանատիպ նյութեր