17371 դիտում
12:02 25-03-2015
Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարից. պարզվել է վարորդների և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գրիգոր Թամոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մարտի 24-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Hyundai մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 24-ամյա Մարինա Գալստյանը, ով աշխատում է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության իրավաբանական վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ:
Mazda մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 198629-ամյա Գոռ Ամիրխանյանը, ով աշխատում է «Մայր աթոռ Սուրբ Էջմիածին» ՀԿ-ում՝ որպես գնորդ: Իսկ BYD մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 33-ամյա Գևորգ Գրիգորյանը, ով աշխատում է «Աշոտ» ՍՊԸ-ում:
Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել վարորդներ Գ. Ամիրխանյանն ու Մ. Գալստյանը, ինչպես նաև վերջինիս ուղևոր՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Իրինա Գալստյանը, ով նույնպես աշխատում է ՀՀ ՏԿԱԻ նախարարության հավատարմագրման և լիցենզավորման գործակալությունում՝ որպես առաջատար մասնագետ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. և Ի. Գալստյանները քույրեր են:
Ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/24/47208/]ֆոտոլրագրողը հայտնել էր,[/url] որ մարտի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Կիևյան կամրջից դեպի Լենինգրադյան և Մոնթե Մելքոնյան փողոցն ընկած ճաապարհահատվածում՝ թունելում, բախվել էին 29-ամյա Գոռ Ամիրխանյանի վարած Mazda 31.6 մակնիշի 87 AV 888 համարանիշի, 33-ամյա Գևորգ Գրիգորյանի վարած BYD մակնիշի Լ 5937 համարանիշի և Hyundai մակնիշի 34 VV 858 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Օպերատիվ էին գործել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և Երևանի 1-03 շտապ օգնության բրիգադները: Վթարի վայրում ուժեղացված ծառայություն էին կատարում Երևանի ՃՈ աշխատակիցները, որպեսզի խցանում տեղի չունենա:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+