211652_close_icon
views-count1066 դիտում article-date 08:46 26-03-2015

Արտաքին պահուստների առկա մակարդակը չափազանց մոտ է ստորին նիշին. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների, անցած շաբաթ տեղաբաշխված եվրոբոնդերից ստացված 500 մլն դոլարից մոտ 200 միլիոնը ուղղվելու է ՀՀ արտաքին պահուստների համալրմանը: Այդպիսով՝ ՀՀ արտաքին պահուստները կկազմեն շուրջ 1 մլրդ 450 միլիոն դոլար: Խնդիրն այն է, որ անցած տարվա հունվարի համեմատ ՀՀ արտաքին պահուստները նվազել են մոտ մեկ միլիարդ դոլարով, 2 միլիարդ 250 միլիոնից այս տարվա փետրվարին հասնելով 1 մլրդ 260 միլիոն դոլարի, և սահմանել վերջին 6 տարիների հակառեկորդը: 1 մլրդ 260 միլիոն դոլարից պակաս արտաքին պահուստներ Հայաստանը վերջին անգամ ունեցել է 2009 թվականի փետրվարին: Արտաքին պահուստների նման ցածր մակարդակը լուրջ խնդիրներ է հարուցում Հայաստանի համար: Իսկ արտաքին պահուստների առկա մակարդակը արդեն չափազանց մոտ է այդ ստորին նիշին: Եվրոբոնդերից ստացված գումարով արտաքին պահուստների համալրումը ժամանակավոր լուծում է, և հաշվի առնելով այն տեմպը, որով մինչ այդ նվազում էր մեր պահուստը, պետք է սպասել, որ ամիսների ընթացքում խնդիրը կրկին կդառնա արդիական: Հայտնի չէ, թե այդ դեպքում որտեղից են գումարներ հայթայթվելու պահուստը համալրելու համար: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր