211652_close_icon
views-count2593 դիտում article-date 12:34 26-03-2015

Վոլոդյա Ֆրանգուլյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն

Լեհաստանի Վալբրժիխ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ազատ ոճայինների պայքարի մրցումային երկրորդ օրը 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը հասել էր եզրափակիչ, տեղեկանում ենք ՀՀ Ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայությունից: Նախօրեին Ֆրանգուլյանն եզրափակչում 8:3 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Անդրեյ Սվիրիդին և հռչակվեց չեմպիոն: Մեդալ շահելու հնարավորություն ուներ նաև 70 կգ քաշային Իշխան Պողոսյանը, սակայն երրորդ տեղի համար պայքարում երևանցի ըմբիշը որքան էլ համառեց, չկարողացավ ջարդել բելառուս Ալեքսանդր Կարպաչի համառ դիմադրությունը: Հիշեցնենք, որ արծաթե մեդալ է նվաճել նաև 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը: Այսպիսով՝ ազատ ոճայինները մինչև 23 տարեկանների Եվրոպայի անդրանիկ առաջնությունում նվաճեցին մեական ոսկե և արծաթե մեդալ: Հերթը հունահռոմեականներինն է:

Նմանատիպ նյութեր