211652_close_icon
views-count3130 դիտում article-date 15:23 26-03-2015

Ռուսաստանը նորագույն միջցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել. Kommersant

Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է նորագույն միջցամաքային «Рубеж» բալիստիկ հրթիռը, գրում է Kommersant թերթը: Թերթի փոխանցմամբ՝ հրթիռն արձակվել է մարտի 18-ին՝ Կապուստին Յար պոլիգոնից: Առաջիկայում այն կանցնի ՌԴ զինված ուժերի ենթակայության տակ: Այն ունակ է հարվածել մինչև 5500 կմ հեռավորոության վրա գտնվող թիրախը: Այնուամենայնիվ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առայժմ պաշտոնական որևէ մեկնաբանություն չի տվել: Ռուսական հրթիռի փորձարկումը բազմաթիվ միջազգային քննադատությունների տեղիք է տվել: Ամերիկյան կողմն էլ իր հերթին հայտարարել է, որ, եթե հրթիռները գործարկվեն, ապա Ռուսաստանը կխախտի 1987 թվականին ստորագրված Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը:

Նմանատիպ նյութեր