Պայթյուն` Մանհեթենի բնակելի շենքերից մեկում
Նյու Յորքում` Մանհեթենի բնակելի շենքերից մեկում, պայթյուն է որոտացել, ինչին հաջորդել է հրդեհը: Հարևանությամբ գտնվող ևս 3 շենք հրդեհվել է:
Փրկարարներին հաջողվել է արագ տարհանել բնակիչներին: Կրակի դեմ պայքարել է 2 հարյուր հրշեջ, սակայն նրանց չի հաջողվել կրակը շուտափույթ մարել: Կա առնվազն 30 տուժած. բժիշկների խոսքով, 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Նշենք, որ հիմնական վարկածը գազի պայթյունն է: Շենքում իրականացվում էին ջեռուցման գազի համակարգերի տեղադրման աշխատանքներ: