211652_close_icon
views-count2448 դիտում article-date 21:19 29-03-2015

Բաց թողնված ուսումնական նյութերը պետք է լրացվեն կամ շաբաթ օրերի, կամ լրացուցիչ դասաժամերի հաշվին. Ա. Աշոտյան

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-յան իր էջում հայտնել է, որ հավելյալ մեկ շաբաթ արձակուրդի ընթացքում բաց թողնված ուսումնական նյութերը կլրացվեն շաբաթ օրերի կամ լրացուցիչ ժամերի հաշվին. «Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ: Ավարտվեցին գարնանային արձակուրդները, որոնք այս տարի հարկադրված ավելի երկար տևեցին: Վաղը վերսկսվելու են դասերը մեր դպրոցներում: Բաց թողնված ուսումնական նյութերը պետք է լրացվեն կամ շաբաթ օրերի, կամ լրացուցիչ դասաժամերի հաշվին: Մաղթում եմ բոլորիդ բարձր առաջադիմություն և քաջառողջություն»:

Նմանատիպ նյութեր