ԱՄՆ-ի օդային հարվածներից հետո ԻՊ-ի զինյալների թիվն ավելացել է. Բաշար Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ամերիկյան հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հայտնել է, որ «Իսլամական պետության» կողմնակիցների թիվը բավականին աճել է՝ ԱՄՆ-ի կողմից զինյալների դիրքերի ուղղությամբ օդային հարվածներ հասցնելուց հետո:
Նա նաև նշել է, որ երբեմն այդ հարվածները միայն տեղական նշանակություն են ունենում, իսկ ինչ վերաբերվում է ԻՊ-ին՝ ընդհանուր առումով, ապա իրականում խմբավորումն աճում է ավիահարվածներից հետո:
Նախագահը նշել է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ իսլամիստներն ամեն ամիս կարողանում են իրենց շարքերը ներգրավել ավելի քան 1000 նոր զինյալների:
Նա նաև նշել է, որ նրան ակտիվ գործում են Իրաքում և Լիբիայում, իսկ ԻՊ-ին աջակցելու մասին արդեն հայտարարել են անջատողական խմբավորումները, որոնք կապված են «Ալ Քաիդա»-ի հետ: