1656 դիտում
11:44 02-04-2015
Թուրքիայում խոզի գրիպից արդեն 57 մարդ է մահացել
Թուրքիայում А/H1N1 վիրուսով վարակվածներից մահացածների թիվը հասել է 57-ի: Այդ մասին գրում է թուրքական Milliyet պարբերականը՝ հղում անելով այդ երկրի առողջապահության նախարարությանը:
2015 թվականի հունվարի սկզբից մինչ այսօր Թուրքիայում գրանցվել է այդ վիրուսով ախտահարվածության 170 դեպք:
А/H1N1-ը հայտնաբերվել է 2009 թվականի մարտի վերջին՝ Մեքսիկայում, Կանադայում և ԱՄՆ-ում: Իսկ ապրիլին Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը հայտարարեց խոզի գրիպի համաճարակի մասին՝ աստիճանաբար բարձրացնելով նրա վտանգավորության աստիճանը: Ընդհանուր հաշվով աշխարհում մինչ օրս գրանցվել է վիրուսի վարակվածության 18,500 դեպք, իսկ վարակը տարածվել է 200 երկրներում:
Նմանատիպ նյութեր
1015 դիտում
10:58 24-03-2015
Թուրքիայում վերջին 3 ամիսներին խոզի գրիպից 30 մարդ է մահացել
1570 դիտում
13:10 01-02-2014
Կալիֆորնիայում խոզի գրիպից 147 մարդ է մահացել
1715 դիտում
22:12 03-03-2015
Ռուսաստանում խոզի գրիպից մարդ է մահացել
Այս բաժնից
1126 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են