211652_close_icon
views-count15384 դիտում article-date 11:20 02-04-2015

Ավտովթար՝ Երևանում. բախվել են 4 ավտոմեքենաներ. 2-ը առջևից և հետևից «ողջագուրվել» են կալանավորի տեղափոխող ոստիկանական «Վիլիս»-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Նաիրի Զարյան և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել են 4 տրանսպորտային միջոցներ: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարված ավտոմեքենաներից «Վիլիս»-ը հաշվառված է ոստիկանության հաշվեկշռում, և, ըստ դեպքի վայրում հավաքվածների պատմածի, «Վիլիս»-ով կալանավորի էին տեղափոխում, սակայն 2 ավտոմեքենաներ հետևից և առջևից բախվել են «Վիլիս»-ին: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ովքեր նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի խցանում տեղի չունենա: Դեպքի վայր պետք է ժամանի նաև ՃՈ հետաքննիչը, ում հանձնարարականով պարզվելու է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր