211652_close_icon
views-count5479 դիտում article-date 17:03 02-04-2015

25-ամյա Անդրանիկը բռնի ուժով «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հետ աղջիկ է փախցրել

25-ամյա Անդրանիկ Սարգիսի Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Պարույր Ռուստամի Գեվորգյանի օժանդակությամբ, Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 2 շենքի դիմացից, ամուսնության նպատակով, բռնություն գործադրելու միջոցով՝ բացահայտ առեվանգել է Շիրակի մարզի Անուշավան գյուղի բնակչուհի Լուսինե Պապիկյանին: Անդրանիկ Քերոբյանի եւ Պարույր Ռուստամի Գեվորգյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]—ը տեղեկացավ Արթիկի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր