Ավագ հինգշաբթի. եկեղեցիներում կատարվեց ոտնլվայի արարողություն. տեսանյութ
ՙՍովորեցե'ք ինձնից, որովհետև հեզ եմ ու սրտով խոնարհ՚,- սա է տիրոջ պատգամը մեզ: Խորհրդավոր ընթրիքի ժամանակ մինչև Հաղորդության խորհրդի հաստատումը Հիսուսը նախ լվացել է աշակերտների ոտքերը:
Անդրադառնալով խորհրդավոր իրողությանը` Ավետարանիչը մանրամասն պատմում է, թե ինչպես է Հիսուսը, ելնում ընթրիքի սեղանից, մի կողմ դնում զգեստները, մեջքին սրբիչ կապում, վերցնում ջրով լի կոնքը, ծունկի իջնում աշակերտների առջև և հերթով լվանում նրանց ոտքերը: Նույն խոնարհությունը մեզ է սովորեցնում, ասելով, որ. ՙՈվ խոնարհվի, կբարձրանա՚: Երեկոյան եկեղեցիներում կատարվում է նաև Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը:
Աղբյուրը` [url=http://atv.am/news/?p=1713]ԱՅՍՕՐ PANARMENIAN NEWS[/url]