1090 դիտում
10:37 03-04-2015
Գործարարներն արտահանելիս խնդրի առջև են կանգնում ոչ թե դրամի, այլ արժեզրկված ռուբլու պատճառով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրել է. «Դրամի արժեզրկում պետք չէ, մի մոռացեք, որ մեծ մասամբ ապրանքները ոչ թե արտահանում, այլ ներկրում ենք, դուք պատկերացրեք՝ սկսած շաքարից, ցորենից, ամեն ինչ ահավոր թանկանալու է, կատաստրոֆա է լինելու»,-մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը՝ հավելելով, որ չի կիսում այն գործարարների տեսակետը, որ դոլարը պետք է լինի 700-800 դրամ, որպեսզի արտահանումը խթանվի, ապրանքներն արտահանելիս մրցունակ լինեն, և Հայաստանի տնտեսությունն էլ որոշակի առումով կայունանա:
Րաֆֆի Մխչյանը բացատրեց, որ գործարարներն արտահանելիս խնդրի առջև են կանգնում ոչ թե դրամի, այլ արժեզրկված ռուբլու պատճառով, քանի որ մինչև ռուբլու տապալումն ունեին ռուբլով պայմանավորվածություններ, բայց ԵՏՄ մտնելուց հետո «հետռուբլային» առևտուր տեղի չի ունենում» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
5615 դիտում
22:07 15-02-2018
Միգրանտ և փախստական երեխաները վտանգի առջև են կանգնում վիճակագրությունում առկա բացերի պատճառով
2062 դիտում
08:26 10-09-2015
«Յունիֆիշն» ու բազմաթիվ մանր եւ միջին ընկերություններ ռուբլու պատճառով կանգնած են փակման վտանգի առջեւ. «Ժամանակ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը