211652_close_icon

Տեղի կունենա «Աբգար Մուրադյան» դուետի անդրանիկ համերգը

views-count1467 դիտում article-date 17:26 03-04-2015
Ապրիլի 4-ին` ժամը 19.00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը անդանիկ համերգով բեմ կբարձրանա «Աբգար Մուրադյան» դուետը։ Դուետը կազմված է մենակատարներ Լիլիթ Զաքարյանից (դաշնամուր) և Դավիթ Գյուլամիրյանից (կլարնետ). նրանք Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտներ են։ Համերգային ծրագրում կհնչեն Շումանի, Դեբյուսիի, Պենդերեցկու, Մեսսաժեի, Ռոզենբլատի ստեղծագործությունները։

Նմանատիպ նյութեր