211652_close_icon
views-count8058 դիտում article-date 09:54 05-04-2015

Մեր օրգանիզմում օրական 20 000 կմ «ճանապարհ անցնող» հեղուկը. հետաքրքիր փաստեր արյան մասին

Ինչ է մեզ հայտնի արյան մասին. հիմնականում ընդհանուր գիտելիքներ այն մասին, որ այն չորս խումբ ունի, որ հեմոգլոբինով պայմանավորված կարմիր գույն ունի և այլն: Բայց քչերը գիտեն, որ այդ կարմիր հեղուկը մեր օրգանիզմում օրական 20 000 կմ «ճանապարհ է անցնում»: Որ դրա տեսքից շատ ավելի վախենում են մարդկության ուժեղ սեռի ներկայացուցիչները` ևս հայտնի է, իսկ կանայք էլ լավ գիտեն, որ այն շատ լավ մաքրվում է սառը ջրով: Սրանք, բնականաբար, ամենևին էլ ամենահետաքրքիր փաստերը չեն արյան մասին… 5 լիտր Չափահաս մարդու օրգանիզմում արյան ծավալը մարմնի զանգվածի 6-8%-ն է կազմում, երեխաների մոտ` 8-9%-ը: Այսինքն` եթե մարդու մարմնի քաշը 65 կգ է, ապա արյան ծավալը մոտ 5 լիտր է: 1000 անգամ Օրական ավելի քան 1000 անգամ արյունն անցնում է սրտի միջով: Իսկ արյունատար համակարգը կազմող բոլոր երակներով և զարկերակներով դրա ճանապարհը հասնում է 20 000 կմ-ի: 7000 մ2 Մեր օրգանիզմում բոլոր անոթների ընդհանուր երկարությունը կազմում է 100 000 կմ: Դա հավասար է երկուսուկես հասարակածի երկարությանը: Իսկ դրանց մակերեսը 7000մ2 է, պատկերավոր արտահայտված` 10 ֆուտբոլային մարզադաշտ: 1/8 կմ/ժ 1/8կմ/ժ - այսպիսին է զարկերակներով հոսող արյան արագությունը: Դա մոտավորապես հավասար է այն արագությանը, երբ մարդը ոտքով հանգիստ զբոսնում է: Երակներով արյունն ավելի դանդաղ է հոսում, ժամում անցնելով 500 մ: Այս ցուցանիշը կարելի է համեմատել քաղաքի տեսարժան վայրերով հիացող մարդու քայլերի արագության հետ: 2,5 լ Մահվան ելք է գրանցվում, երբ մարդը կորցնում է արյան ծավալի 1/3 մասը: Օրինակ, 90 կգ մարմնի քաշ ունեցող չափահաս տղամարդու համար վտանգավոր է 2,5 լ արյան կորուստը: Այն կարծիքը, թե կանանց մեծ մասը ուշաթափվում է արյան տեսքից, չափազանցված է: Տղամարդիկ ավելի հաճախ են խուճապի մատնվում տեսնելով արյունը: Գիտնականների կարծիքով` առաջին խմբի արյուն ունեցող մարդիկ ավելի շատ են հիվանդանում ստամոքս-աղիքային հիվանդություններով, երկրորդ խմբի արյուն ունեցողների մոտ հաճախ լինում են սրտի հետ կապված խնդիրներ, ալերգիա, դիաբետ, բրոնխային ասթմա, ռևմատիզմ, երրորդ խմբի արյուն ունեցողները խոցելի են թոքաբորբի հանդեպ, իսկ նրանք, ում երակներով հոսում է չորրորդ խմբի արյունը, շատ թույլ իմունիտետ ունեն:

Նմանատիպ նյութեր