211652_close_icon
views-count1012 դիտում article-date 13:17 06-04-2015

Ստամբուլի դատախազությունը լրտեսության մեջ կասկածվող 34 զինվորականների է ձերբակալել

Ստամբուլի գլխավոր դատախազությունը լրտեսության, ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու և կառավարության աշխատանքին խոչընդոտելու փորձերի մեջ մեղադրվող 34 զինվորականի ձերբակալման օրդեր է տվել: Դատախազությունը ձերբակալման որոշում է կայացրել «զուգահեռ կառույցի», «Սելյամ թաուհիդ» ահաբեկչական կազմակերպության գործունեության հետաքննության արդյունքում: Ինչպես փոխանցում է ТАСС-ը, ձերբակալվածները կասկածվում են «Սելյամ թաուհիդ» կազմակերպությանն անդամակցելու և «որոշակի շրջանակների» գործունեությանը մասնակցելու մեջ: Ստամբուլի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` այս կառույցները նպատակ ունեն «տապալել Թուրքիայի կառավարությունը և խոչընդոտել կառավարության աշխատանքների իրականացմանը»։

Նմանատիպ նյութեր