2942 դիտում
13:00 08-04-2015
Մայրության և գեղեցկության տոնը նշեցին նաև Մխչյան գյուղի մանկապարտեզում. լուսանկարներ
Ապրիլի 7-ին Մխչյանի մանկապարտեզում կայացել է միջոցառում-ցերեկույթ` նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:
Միջոցառմանը ներկա է եղել մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի մասնագետ Վիոլետա Ալոյանը:
Մայրերի ու գեղեցկության մեծարումը խորհրդանշող միջոցառում-ցերեկույթը կրել է <<Ծաղիկներ մայրիկիս>> խորագիրը:
Ցերեկույթը հագեցած է եղել ասմունքի, ժողովրդական երգի ու պարի, ինչպես նաև գեղարվերսատական մարմնամարզության հնարքներով ու մանկապարտեզի սաների մայրերի մասնակցությամբ կազմակերպված խաղ-մրցույթներով:
Մանկապարտեզի սաները, հանդես գալով ասմունքի, երգի ու պարի հիշարժան ու գեղեցիկ կատարումներով, ևս մեկ անգամ իրենց նվիրումն ու սերն են արտահայտել մայրերի նկատմամբ:
Մանկապարտեզի անձնակազմը` տնօրեն Մերի Աբրահամյանի գլխավորությամբ, բեմում և ամենուր ստեղծել էր գարնան ու զարթոնքի մթնոլորտ, որտեղ ոգեշնչողը մանկապարտեզի սաներն էին:
Ցերեկույթի վերջում հանդես գալով ողջույնի խոսքով` Վիելոտա Ալոյանը շնորհակալություն է հայտնել համատեղ ջանքերով և մեծ սիրով կազմակերպված այս միջոցառման համար ու ևս մեկ անգամ շնորհավորել ներկաների Մայրության և գեղեցկության տոնը` ցանկանալով առողջութուն, երջանկություն և անսպառ ժպիտ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
36706 դիտում
01:09 08-03-2017
Մարտի 8 Մայրության և Գեղեցկության օր. Մայրության և Գեղեցկության տոն
18110 դիտում
10:44 08-03-2017
Ալավերդի քաղաքում նույնպես նշեցին Մայրության և գեղեցկության տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
5206 դիտում
22:30 06-04-2022
Սահմանամերձ Բերդավանում նշեցին Մայրության և գեղեցկության տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
892 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
685 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
778 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը