2231 դիտում
16:31 08-04-2015
ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը նախազգուշացնում է՝ բարձրանալու է գետերի ջրի մակարդակը. կա հեղեղման վտանգ
Ապրիլի 9-10-ը հանրապետության տարածքը կգտնվի Աֆրիկայի հյուսիսային շրջաններից սկիզբ առած հզոր տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որի արդյունքում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, ապրիլի 8-ի համեմատ մոտ 5-7 աստիճանով: Ապրիլի 10-ի օրվա երկրորդ կեսին և 11-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են ինտենսիվ անձրևներ:
Ապրիլի 10-ին և 11-ի գիշերը սպասվող բարձր ջերմային ֆոնը և ինտենսիվ տեղումները կարագացնեն կիսահալված վիճակում գտնվող ձյան հալքը: Արդյունքում, ապրիլի 10-ի երկրորդ կեսին և դրան հաջորդող գիշերվա ընթացքում Արաքս, Դեբեդ, Աղստև, Քասախ, Հրազդան, Ազատ, Վեդի և Արփա գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետևանքով հնարավոր է ափամերձ տարածքների ողողումներ:
Նմանատիպ նյութեր
5104 դիտում
10:01 31-07-2015
Օգոստոսի 1-ին էլեկտրաէներգիայի սակագինը միաժամանակ բարձրանալու է եւ չի բարձրանալու. ՀԺ
2026 դիտում
12:50 12-07-2021
Սպասարկող գետերի ջրատվությունը մոտ 80 տոկոսով պակասել է. Սուրեն Պապիկյանը` ոռոգման ջրի խնդրի մասին
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»