211652_close_icon
views-count1007 դիտում article-date 12:00 09-04-2015

Ալեքսիս Ցիպրասը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԵՄ-ՌԴ հարաբերությունները և Հունաստանի արտաքին պարտքը

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում երեկվա հանդիպման ժամանակ քննարկել են Եվրամիություն-Ռուսաստան հարաբերությունները, ինչպես նաև Հունաստանի արտաքին պարտքը: Ցիպրասը նշել է, որ իր այցի նպատակը 2 երկների միջև նոր մակարդակի հարաբերություններ ստեղծելն է: Ի դեպ, Պուտինի մամուլի քարտուղար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է չեղյալ հայտարարել Հունաստանից ներկրման արգելքը: Հարկ է նշել, որ Ցիպրասի Ռուսաստան այցի նախօրեին Եվրամիությունը Աթենքին զգուշացրել էր Ռուսաստանի նկատմամբ եվրոպական կուրսից շեղվելու անթույլատրելիության մասին:

Նմանատիպ նյութեր