211652_close_icon
views-count1129 դիտում article-date 16:08 10-04-2015

Ձեռնափայտով սպառնացել է եղբոր կնոջը և հափշտակել պայուսակը

Ապրիլի 8-ին, ժամը 13.30-ին, 1959 թ. ծնված Սուսաննա Կ.-ն ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում ամուսնու եղբայրը` 1954 թ. ծնված Մանվել Ս.-ն, Կապանի Շահումյան փողոցի բնակարաններից մեկում ձեռնափայտով սպառնացել և հափշտակել է իր պայուսակը: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Մանվել Ս.-ն հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված պայուսակը: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր