2163 դիտում
14:46 10-04-2015
Վարչապետին է ներկայացվել ՀՀ ոստիկանության 2014 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության 2014 թ. կատարած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է հաշվետու տարում ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին: Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ 2014 թ. ոստիկանությունն սկսել և 2015 թ. շարունակում է իրականացնել տարբեր ծրագրեր և միջոցառումներ՝ հանցագործությունների դեմ պայքարի ակտիվացման, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման, համակարգի արդիականացման, տեխնիկական հագեցվածության բարձրացման և գործունեության թափանցիկության ապահովման ուղղությամբ:
ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների շրջանակում նախապատրաստվել և ներկայացվել է «Նույնականացման քարտերի մասին» և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ կառավարության գերակա խնդիրների շրջանակում կատարվել են պարեկային ծառայության նոր մոդելի ներդրման ուսումնասիրություններ և վերլուծություններ՝ հասարակական կարգի և անվտանգության առավել օպերատիվ և արդյունավետ ապահովման նպատակով:
ՀՀ ոստիկանապետը նշել է, որ հաշվետու տարում մեկնարկել է ՀՀ ողջ տարածքում համայնքային ոստիկանության մոդելի ներդրման գործընթացը, որի գործունեության կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 2014 թ. որոշմամբ, ավագ դպրոցներում տեսուչների թիվը համալրվել է 47-ով, գրեթե ողջ ծավալով անցում է կատարվել նույնաչափական քարտերի և կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրային համակարգի, քաղաքացիների համար ստեղծվել է սահմանային անցակետերում շուրջօրյա ռեժիմով, այդ թվում՝ ոչ աշխատանքային օրերին անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու և անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու հնարավորություն, տեխնիկապես կատարելագործվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում կատարվող գրանցումների համակարգը: Ընդլայնվել է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան ծառայությունների հետ արդյունավետ համագործակցությունը, ոստիկանության աշխատակիցների համար իրականացվել են սոցիալական պայմանների բարելավման ծրագրեր:
Հաշվետվությունը լսելուց հետո վարչապետ Աբրահամյանն անդրադարձել է ՀՀ ոստիկանության 2015 թ. անելիքներին և այս առումով կարևորել բարեփոխումների ու տեխնիկական վերազինմանն ուղղված ծրագրերի շարունակական իրականացումը, ինչը կնպաստի ոստիկանության համակարգի արդիականացմանը, հզորացմանը և հասարակությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:
Նմանատիպ նյութեր
1286 դիտում
20:31 24-02-2015
Վարչապետին է ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2014 թ. գործունեության հաշվետվությունը
1079 դիտում
16:32 17-03-2015
ՀՀ վարչապետին է ներկայացվել ՀՀ մշակույթի նախարարության 2014թ. գործունեության հաշվետվությունը
3614 դիտում
23:15 12-03-2016
Վարչապետին է ներկայացվել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2015թ. գործունեության հաշվետվությունը
Այս բաժնից
781 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
622 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
730 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված